12:55  ,  29 մարտի, 2015

Վանես Մարտիրոսյան. Այսպիսի որոշումն անհասկանալի էր ինձ համար

100 տոկոսով զգում էի, որ հաղթել եմ մենամարտը, ամերիկացի Ջերմել Չարլոյից կրած պարտությունից հետո հայտարարել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը, ով մարտի 28-ին Լաս Վեգասում կայացած 10 ռաունդանոց մենամարտի վերջին 2 ռաունդներում վնասված աչքով է հանդես եկել մրցակցից գլխի պատահմամբ հարված ստանալու պատճառով:

«Ես ագրեսիվ էի եւ մեծ եւ ուժ գործադրեցի: Նա միայն փախչում էր, իսկ ես հասցնում էի մաքուր հարվածներ: Զգացի, որ հաղթել եմ վերջին ռաունդում: Ես շփոթված էի գլխի հարվածից, իսկ նա ու ռինգի բժիշկը քննարկում էին մարտը դադարեցնելու տարբերակը: Իհարկե, այդ հարվածից հետո ձախ աչքս վնասվել էր, սակայն դա արդարացում չէ: Զգում էի, որ վնասներ եմ հասցնում մրցակցին, իսկ նա ոչ մի անգամ նույն կերպ չպատասխանեց: Իրոք, ինձ համար անհասկանալի էր նրան հաղթանակ շնորհելու որոշումը»,-  28-ամյա Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկը մարտի 28-ին երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: Լաս Վեգասում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 24-ամյա Ջերմել Չարլոն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 97:93, 96:94: Ամերիկացին հաղթել է իր բոլոր՝ 26 մենամարտերում (11 նոկաուտ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում