12:07  ,  29 մարտի, 2015

Ալբանիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին չորրորդ խաղը կանցկացնի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի I խմբում՝ մրցելով ալբանացիների հետ:

«Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Ալբանիայի հավաքականին, որի հաղթանակը ստացել է 1.93 գործակից: Բեռնար Շալանդի թիմի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ ոչ ոքին՝ 3.3:

Ալբանիայի Էլբասան քաղաքում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: 3 խաղերից հետո ալբանացիներն ունեն 4 միավոր, իսկ Հայաստանը՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով