11:22  ,  29 մարտի, 2015

Վանես Մարտիրոսյանի երկրորդ պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում

ԱՄՆ-ը ներկայացնող 28-ամյա բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մարտի 28-ին երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: Լաս Վեգասում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Մարտիրոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով պարտվեց ամերիկացի Ջերմել Չարլոյին, ով հաղթել է իր բոլոր՝ 26 մենամարտերում (11 նոկաուտ): Գրանցվեց 97:93, 96:94 հաշիվը:

8-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի աչքը վնասվել է մրցակցից գլխի պատահմամբ հարված ստանալու պատճառով: Մենամարտից հետո Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում բոլորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ մրցակցին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Վանեսի քաշը 69.4 կգ է, իսկ 24-ամյա Չարլոյինը՝ 70.1 կգ:

Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը նախորդ անգամ ռինգ դուրս եկել էր հոկտեմբերի 4-ին՝ 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով ամերիկացի Վիլի Նելսոնի նկատմամբ՝ 97:93, 97:93, 96:94:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում