02:36  ,  29 մարտի, 2015

Արգենտինան հաղթեց առանց Մեսիի, Ուրուգվային օգնեց Կավանիի գոլը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Վաշինգտոնում ընկերական հանդիպում անցկացրեց Սալվադորի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

54-րդ րոպեին Բանեգայի հարվածից հետո Ռենդերոսը փոխեց գնդակի ուղղությունը եւ դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ հաշիվը կրկնապատկեց Մանկելյոն: «Էլ Կլասիկոյում» թեթեւ վնասվածք ստացած Լիոնել Մեսին մնաց պահեստայինների  նստարանին:

Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում Էդիսոն Կավանիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին: ՊՍԺ-ի ֆուտբոլիստը 51-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Ընկերական հանդիպում

Սալվադոր - Արգենտինա՝ 0:2

Ռենդերոս, 54, ինքնագոլ, Մանկելյո, 88

Արգենտինա. Գուսման, Սաբալետա, Մուզակյո, Մորի, Օրբան, Պերեյրա, Բանեգա, Տեւես, Լավեսի, Դի Մարիա, Իգուաին:

Պահեստայիններ. Ռուլյի, Ռոմերո, Ռոնկալյա, Օտամենդի, Գարայ, Ռոդրիգես, Մասկերանո, Պաստորե, Մանկելյո, Ագուերո, Մեսի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում