01:43  ,  29 մարտի, 2015

Եվրո-2016. Հոլանդիայի եւ Իտալիայի ծանրագույն ոչ ոքիները, Բելգիայի խոշոր հաղթանակը, Ջեկոյի հեթ-տրիկը

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A, B եւ H խմբերում ավարտվեցին 5-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Հոլանդիայի հավաքականը տանը ավելացված երրորդ րոպեին միայն կարողացավ փրկել Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը՝ 1:1 եւ 7 միավորով երրորդ տեղում է: Թուրքիան ունի 5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Չեխիայի հավաքականը, մեկ միավոր քիչ ունի Իսլանդիան:

B խմբում Բելգիայի հավաքականը 5:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի թիմին եւ 4 խաղից հետո 8 միավորով երրորդ տեղում է: Կիպրոսը 6 միավորով չորրորդ տեղում է: Բոսնիա-Հերցեգովինան Էդին Ջեկոյի երեք գոլերի շնորհիվ հաղթեց Անդորրայի հավաքականին եւ 5 խաղից հետո 5 միավորով նախավերջին տեղում է: Խմբի առաջատարը Ուելսն է՝ 11 միավոր: Իսրայելը երկրորդ տեղում է՝ 9 միավոր:

H խմբում Իտալիայի հավաքականը Սոֆիայում ոչ ոքի խաղաց բուլղարացիների հետ՝ 2:2: Իտալիան 11 միավորով մնաց երկրորդ տեղում: Առաջատարը Խորվաթիայի թիմն է, որը վաստակել է 13 միավոր: Բուլղարիան 5 միավորով չորրորդ տեղում է եւ չորս միավոր է զիջում երրորդ տեղում ընթացող Նորվեգիային:

Եվրո-2016, ընտրական փուլ 

A խումբ

Հոլանդիա - Թուրքիա՝ 1:1

Հունտելաար, 90+3 - Բուրակ Յիլմազ, 37

Չեխիա - Լատվիա՝ 1:1

Վացլավ Պիլարժ, 90 - Ալեքսեյ Վիշնյակով, 30

Ղազախստան - Իսլանդիա՝ 0:3

Էյդուր Գուդյոնսեն, 20, Բիրկիր Բյարնասոն, 32, 90+1

B խումբ

Բելգիա - Կիպրոս՝ 5:0

Մարուան Ֆելաինի, 21, 66, Կրիստիան Բենտեկե, 35, Էդեն Ազար, 67, Միշի Բատշուայի, 81

Անդորրա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 0:3

Էդին Ջեկո, 13, 49, 62

Իսրայել - Ուելս՝ 0:3

Աարոն Ռեմսի, 45+1, Գարեթ Բեյլ, 50, 77

Հեռացում՝ Էյտան Տիբի (Իսրայել), 51, երկրորդ դեղին քարտ

H խումբ

Բուլղարիա - Իտալիա` 2:2

Իվելին Պոպով, 11, Իլիան Միցանսկի, 17 – Յորդան Մինեւ, 4, ինքնագոլ, Էդեր, 84

Խորվաթիա - Նորվեգիա` 5:1

Մարսելո Բրոզովիչ, 30, Իվան Պերիշիչ, 54, Իվիցա Օլիչ, 66, Գորդոն Շիլդենֆելդ, 87, Դանիել Պրանյիչ, 90+4 – Ալեքսանդեր Տետի, 81

Հեռացում՝ Վեդրան Չորլուկա (Խորվաթիա), 74, երկրորդ դեղին քարտ

Ադրբեջան - Մալթա` 2:0

Ջավիդ Հուսեյնով, 4, Դմիտրի Նազարով, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով