00:49  ,  29 մարտի, 2015

Մարադոնան աջակցում է Ալի բին Ալ Հուսեյնին

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է կազմակերպության փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնին, հաղորդում է ole.com.ar-ը:

«Ես տեսել եմ, թե ինչպես է Ալ Հուսեյնը զարգացրել ֆուտբոլը Մերձավոր Արեւելքում: Նա պայքարում է ֆուտբոլում կոռուպցիայի դեմ եւ ցանկանում է դրական փոփոխություններ անել ֆուտբոլում: Առաջիկա ընտրություններում ես աջակցում եմ նրան, որպեսզի ՖԻՖԱ-ն վերջապես բարեփոխվի»,- ասել է Մարադոնան:

Մայիսի 29-ին Ցյուրիխում կայանալիք ընտրություններում Ալ Հուսեյնից բացի առաջադրվել են ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրաագը եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում