00:22  ,  29 մարտի, 2015

ԱԱ. Ռուսաստանը 10 տարվա դադարից հետո ոսկե մեդալ նվաճեց կանանց մենասահքում

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտված գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենասահքում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ելիզավետա Տուկտամիշեւան: Աշխարհի փոխչեմպիոն է դարձել ճապոնացի Սատոկո Միյահարան, երրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Ելենա Ռադիոնովան:

Ռուսաստանը կանանց մենասահքում աշխարհի առաջնությունների ոսկե մեդալ չէր նվաճել 2005 թվականից, երբ չեմպիոն հռչակվեց Իրինա Սլուցկայան:

Տուկտամիշեւան երրորդ մարզուհին է Ռուսաստանի եւ ԽՍՀՄ գեղասահքի պատմության մեջ Սլուցկայայից եւ Մարիա Բուտիրսկայայից հետո, որ դառնում է աշխարհի չեմպիոն կանանց մենասահքում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գալուստյանը, որը 36 մասնակիցների պայքարում գրավել է 29-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում