23:40  ,  28 մարտի, 2015

Հայաստանի հավաքականը մարզում է անցկացրել «Էլբասան Արենայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարզում է անցկացրել Ալբանիայի Էլբասան քաղաքի ստադիոնում: Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն անցկացրել են երկկողմանի հանդիպում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Եվրոպայի առաջնության Ալբանիա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հայաստանի հավաքականն Ալբանիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան)

Գեւորգ Կասպարով («Միկա»)

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա)

Ռոբերտ Արզումանյան («Ամկար», Ռուսաստան)

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան)

Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա)

Լեւոն Հայրապետյան («Փյունիկ»)

Տարոն Ոսկանյան («Փյունիկ»)

Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)

Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան («Դինամո» Մինսկ, Բելառուս)

Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա) 

Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան («Կերկիրա», Հունաստան)

Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան)

Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա)

Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա)

Զավեն Բադոյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)

Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով