23:28  ,  28 մարտի, 2015

Արաս Օզբիլիս. Հույս ունեմ հավաքականի խաղերից հետո մարզվել «Սպարտակի» հետ

Մոսկվայի «Սպարտակի» հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հույս ունի, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականների խաղերից հետո արդեն կկարողա մարզվել ռուսական թիմի ընդհանուր խմբի հետ: Այդ մասին Օզբիլիսը գրել է Ինստագրաում՝ տեղադրելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է ծնկահոդի վիրահատությունից հետո: Օզբիլիսը վնասվածք էր ստացել 2014թ. հունիսին կայացած Ալժիրի հետ Հայաստանի հավաքականի ընկերական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում