22:52  ,  28 մարտի, 2015

Եվրո-2016. Խորվաթիայի եւ Ուելսի տպավորիչ հաղթանակներն ու Բեյլի դուբլը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A, B, եւ H խմբերում մարտի 28-ին տեղի են ունենում 5-րդ տուրի հանդիպումները: A խմբում Չեխիայի հավաքականը սեփական խաղադաշտում վերջին րոպեին փրկվեց պարտությունից Լատվիայի հետ դիմակայությունում՝ 1:1: Չեխերը 13 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 12 միավոր ունի Իսլանդիայի թիմը, որը Աստանայում 3:0 հաշվով հաղթել էր Ղազախստանին:

B խմբում Ուելսի հավաքականը Հայֆայում 3:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելին եւ բարձրացավ առաջին տեղ՝ 11 միավոր: Դուբլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը:  Չորս հանդիպում անցկացրած Իսրայելը 9 միավորով երկրորդ տեղում է:

H խմբում Խորվաթիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց նորվեգացիներին եւ 13 միավորով խմբի առաջատարն է: Չորս խաղից հետո 10 միավոր ունի Իտալիան, որը կհյուրընկալվի Բուլղարիայի թիմին:

Եվրո-2016, ընտրական փուլ 

A խումբ

Չեխիա - Լատվիա՝ 1:1

Վացլավ Պիլարժ, 90 - Ալեքսեյ Վիշնյակով, 30



 

Ղազախստան - Իսլանդիա՝ 0:3

Էյդուր Գուդյոնսեն, 20, Բիրկիր Բյարնասոն, 32, 90+1

Հոլանդիա - Թուրքիա՝ ժամը 23:45-ին (Երեւանի ժամանակով)

B խումբ

Իսրայել - Ուելս՝ 0:3

Աարոն Ռեմսի, 45+1, Գարեթ Բեյլ, 50, 77

Հեռացում՝ Էյտան Տիբի (Իսրայել), 51, երկրորդ դեղին քարտ

Անդորրա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 23:45

Բելգիա - Կիպրոս՝ 23:45-ին

H խումբ

Խորվաթիա - Նորվեգիա` 5:1

Մարսելո Բրոզովիչ, 30, Իվան Պերիշիչ, 54, Իվիցա Օլիչ, 66, Գորդոն Շիլդենֆելդ, 87, Դանիել Պրանյիչ, 90+4 – Ալեքսանդեր Տետի, 81

Հեռացում՝ Վեդրան Չորլուկա (Խորվաթիա), 74, երկրորդ դեղին քարտ

Ադրբեջան - Մալթա` 2:0

Ջավիդ Հուսեյնով, 4, Դմիտրի Նազարով, 90+2


Բուլղարիա - Իտալիա` 23:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով