22:31  ,  28 մարտի, 2015

Եվրո-2016. Գարեթ Բեյլի գեղեցիկ գոլը

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի խաղում Ուելսի հավաքականը Հայֆայում հյուրընկալվել է Իսրայելի թիմին եւ հաղթում է 2:0 հաշվով (ընթանում է երկրորդ խաղակեսը): 50-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» խաղացող Գարեթ Բեյլը: Հաշիվը բացել էր Աարոն Ռեմսին: Իսրայելի հավաքականը 51-րդ րոպեին խաղում է տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է Էյտան Տիբին:



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով