22:15  ,  28 մարտի, 2015

Եվրո-2016. Պեպեն բաց կթողնի Սերբիայի դեմ հանդիպումը

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը Սերբիայի դեմ: Մադրիդի «Ռեալի» խաղացողը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, հաղորդում է A Bola-ն: Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին:

Հիշեցնենք, որ Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականները Հայաստանի հետ ընդգրկված են I խմբում: Երկրորդ տեղում ընթացող Պորտուգալիան երեք խաղից հետո ունի 6 միավոր եւ 1 միավոր է զիջում չորս հանդիպում անցկացրած Դանիային: Ալբանիան երեք խաղում ունի 4 միավոր: Սերբերը 1 միավորով նախավերջին տեղում են: Հայաստանը եւս վաստակել է 1 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով