21:46  ,  28 մարտի, 2015

Աշխարհի առաջնություն. Կիսաեզրափակիչի դիմակայությունները

Սոչիում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ մրցակարգ) քառորդ եզրափակիչի թայ-բրեյքում ռուսաստանցի Նատալյա Պոգոնինան հաղթել է չինացի Չժաո Սյուեին եւ կիսաեզրափակիչում կմրցի ուկրաինացի Աննա Մուզիչուկ - շվեդ Պիա Կրամլինգ զույգի հաղթողի հետ:

Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն ուկրաինացի Մարիա Մուզիչուկն ու հնդիկ Դրոնավալի Հարիկան:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չէին կարողացել հաղթահարել առաջին շրջանի արգելքը:

Աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա ապրիլի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով