20:14  ,  28 մարտի, 2015

Պեպեն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալն» ու Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն համաձայնության են հասել նոր պայմանագրի վերաբերյալ։ AS-ի տվյալներով, այն նախատեսված կլինի մինչեւ 2018 թվականը, թեեւ ավելի վաղ նշվում էր, որ Արքայական ակումբը ցանկանում է երկարաձգել մեկ տարով։ Պեպեն դեմ է եղել այդ տարբերակին։ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2016թ. ամռանը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում Պեպեն անցկացրել է 23 հանդիպում. խփել է 1 գնդակ, կատարել է 3 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում