19:12  ,  28 մարտի, 2015

Չեռնոգորիայի դեմ սկանդալային խաղում ռուս ֆանատներն այրել են ՆԱՏՕ-ի դրոշը

Youtube-ում տեղադրված տեսանյութի հեղինակները պնդում են, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Չեռնոգորիա - Ռուսաստան հանդիպման ժամանակ ռուս ֆանատներն այրել են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի, դրոշը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տրիբունայում այրվում մեծ դրոշ։ Պետք է նշել, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հանդիպման 200 տոմս է վաճառել սերբ ֆանատներին եւ չի բացառվում, որ հենց նրանք են այրել դրոշը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը 68-րդ րոպեին դադարեցվել էր տրիբունայից խաղադաշտ նետված իրերի եւ երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ բախման պատճառով:

Խաղի առաջին րոպեին ֆանատներից մեկը տրիբունայից ծխագլանով հարվածել էր ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւին, ով խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց։ 

ՈւԵՖԱ-ն միջադեպը կքննարկի մարտի 30-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով