19:37  ,  28 մարտի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 միլիոն եվրո կառաջարկի Ռոնալդուի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցնում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հույսը։ Անգլիական ակումբը մտադիր է նրա տրանսֆերի համար 110 միլիոն եվրոյի առաջարկ անել Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 19 միլիոն եվրո աշխատավարձ։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին, որից հետո տեղափոխվել է Արքայական ակումբ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում