18:10  ,  28 մարտի, 2015

Ալբան կբացակայի 10 օր եւ չի խաղա Հոլանդիայի դեմ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան մկանային վնասվածք է ստացել ուկրաինացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում:

As-ը գրում է, որ կատալոնական «Բարսելոնայի» 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայելու է մոտ 10 օր: Նա չի մասնակցի Հոլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը կկայանա մարտի 31-ին: Սպասվում է, որ Ալբան պատրաստ կլինի ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում