17:50  ,  28 մարտի, 2015

«Լիվերպուլը» միացավ Իմոբիլեի համար պայքարին

Անգլիական «Լիվերպուլը» միացավ այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Իտալիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, գրում է Dailystar.co.uk-ը:

Առաջիկայում Անգլիայի 18-ակի չեմպիոնն առաջարկ կանի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Իմոբիլեի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Միլանը» 15 միլիոն եվրո է առաջարկել իտալացուն ձեռք բերելու համար: Գերմանիայի այս առաջնությունում Իմոբիլեն 17 խաղում դարձել է 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում