Մալայզիայի Մեծ Մրցանակի որակավորման վերջին փուլում լավագույն արդյունքը ցուցադրեց Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը: «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդին հաջորդեցին «Ֆերարիի» նորեկ Սեբաստիան Ֆետելը եւ նրա թիմակից Նիկո Ռոզբերգը:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնը հաղթանակով էր սկսել չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը՝ առաջին տեղը գրավելով Ավստրալիայի Մեծ Մրցանակում:
Մալայզիայի Մեծ Մրցանակ, որակավորման վերջին փուլ
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:49.834
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +0.074
3. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +0.465
4. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +1.707
5. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +2.117
6. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +2.147
7. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +2.639
8. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +3.147
9. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +3.345
10. Մարկուս Էրիկսոն («Զաուբեր») +3.427
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում