15:37  ,  28 մարտի, 2015

Ակինֆեեւին ծխագլանով հարվածելու տեսանյութը՝ տրիբունայից

Երկրպագուներից մեկը Instagram-ում տեղադրել է Չեռնոգորիա – Ռուսաստան Եվրո-2016-ի ընտրական խաղում տեղի ունեցած դրվագի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է տրիբունայից նետված ծխագլանը դիպչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի սկզբնամասում Ակինֆեեւը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նա արդեն Ռուսաստանի հավաքականի հետ վերադարձել է Մոսկվա եւ լավ է զգում իրեն: Դարպասապահին ծխագլանով հարվածած ֆանատն անմիջապես ձերբակալվել էր ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով