14:04  ,  28 մարտի, 2015

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում

Քաթարում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Արթուր Դավթյանը եւս մեկ ոսկե մեդալ է բերել Հայաստանի հավաքականին:

Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի մրցումներում, որտեղ վստահորեն գրավել է առաջին տեղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը Քաթարում նվաճել էր եւս երեք մեդալ: Նժույգի վարժությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Հարություն Մերդինայնը, իսկ Արթուր Դավթյանը գրավել էր երրորդ տեղը: Օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English