15:08  ,  28 մարտի, 2015

Սկանդալային Շենոն Բրիգսի հերթական նոկաուտն՝ առաջին ռաունդում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսն անցկացրել է հերթական մենամարտը՝ նոկաուտի ենթարկելով հունգարացի Զոլթան Պետրանիին: Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում:

Հիշեցնենք, որ WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մտադիր է հանդիպել սկանդալային վարքով հայտնի ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսին, ով մի քանի անգամ սադրել է ուկրաինացուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English