13:40  ,  28 մարտի, 2015

Վանես Մարտիրոսյանը թեթեւ է Ջերմել Չարլոյից. Հայացքների մենամարտ (ֆոտո)

Լաս Վեգասում կայացել է ԱՄՆ-ը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի եւ ամերիկացի Ջերմել Չարլոյի միջեւ 10 ռաունդանոց մենամարտի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը, փոխանցում է Boxingscene-ը:

28-ամյա Մարտիրոսյանի քաշը 69.4 կգ է, իսկ 24-ամյա Չարլոյինը՝ 70.1 կգ: Մենամարտը կայանալու է մարտի 28-ին Լաս Վեգասում:

Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը նախորդ անգամ ռինգ դուրս եկել է հոկտեմբերի 4-ին՝ 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով ամերիկացի Վիլի Նելսոնի նկատմամբ՝ 97:93, 97:93, 96:94:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English