12:57  ,  28 մարտի, 2015

Ռոյ Հոջսոնը գոհ է Հարի Քեյնի «հեքիաթային» նորամուտից (ֆոտոշարք)

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Եվրո-2016-ի ընտրական խաղում լիտվացիների նկատմամբ հաղթանակից հետո գովել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ով նորամուտը գոլով նշեց ազգային թիմում:

«Ինձ շատ դուր եկավ մեր խաղը եւ ուրախ եմ Հարի Քեյնի համար: Նա անցկացրեց հրաշալի 25 րոպեներ եւ խփեց լավ գոլ: Քեյնը ոչ մեծ հրաշք ցուցադրեց: Շաբաթը շատ հաջողված էր նրա համար: Հուսով եմ, որ մենք տեսնում ենք երկարատեւ ու հաջող կարիերայի սկիզբը»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լոնդոնում կայացած խաղում Հարի Քեյնը գոլ էր խփել փոխարինման դուրս գալուց 79 վայրկյան անց, իսկ անգլիացիները հաղթել էին 4:0 հաշվով:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով