17:09  ,  28 մարտի, 2015

Ջաստին Բիբերը կերգի դարի մենամարտից առաջ

Կանադացի երգիչ Ջաստին Բիբերը աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ ռինգ դուրս կգա ֆիլիպինցի Մենի Պակյաոյի դեմ մենամարտից առաջ, գրում է Agence France-Presse-ը:

21-ամյա երգիչը նախկինում եւս Մեյվեզերին ուղեկցել էր ռինգ: Այս անգամ նա կկատարի ամերիկացի բռնցքամարտիկի Get Money երգը:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր – Պակյաո կիսամիջին քաշային կարգում մենամարտը կայանալու է մայիսի 2-ին Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում: Շատ մասնագետներ այդ հանդիպումն որակել են դարի մենամարտ, որի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում