18:40  ,  28 մարտի, 2015

Մրցաշրջանն ավարտված է NBA-ի լավագույն բասկետբոլիստի համար

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտն այլեւս հանդես չի գա այս մրցաշրջանում:

NBA.com-ի համաձայն՝ 26-ամյա բասկետբոլիստի վնասված ոտքը պետք է վիրահատվի երկրորդ անգամ: Նախնական տվյալներով, նրա վերականգնման համար կպահանջվի 4-6 ամիս:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դյուրանտը ճանաչվել էր NBA-ի ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Այս առաջնությունում նա մասնակցել է 27 խաղի՝ 25.4 միավոր միջին արդյունավետությամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում