12:22  ,  28 մարտի, 2015

Ռուսները կբողոքարկեն Չեռնոգորիայի դեմ խաղը շարունակելու որոշումը

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) կբողոքարկի, եթե որոշվի շարունակել Չեռնոգորիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղը: Այդ մասին հայտարարել է ՌՖՄ-ի նախագահ Նիկոլայ Տոլստիխը, գրում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի 66-րդ րոպեին ռուսների անհաջող իրացրած 11 մետրանոցից հետո տանտերերի ֆանատները տրիբունայից խաղադաշտ նետեցին տարբեր իրեր եւ բախում տեղի ունեցավ 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը որոշեց չշարունակել խաղը, քանի որ այն դադարեցվել էր նաեւ առաջին րոպեին, երբ ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով