09:07  ,  28 մարտի, 2015

Չեռնոգորիա - Ռուսաստան խաղը շարունակելու որոշումն ընդունել է Միշել Պլատինին

Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղն ընդմիջումից հետո շարունակելու որոշումը կայացրել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի ընդմիջումը տեւել է 35 րոպե, քանի որ առաջին խաղակեսից հետո հանդիպման տեսուչը զանգահարել է ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղար Ջանի Ինֆանտինոյին, ով ժամանակ է խնդրել Պլատինիի հետ խորհրդակցելու համար: Քիչ անց Ինֆանտինոն հետ է զանգահարել եւ ասել է, որ խաղը պետք է շարունակվի, գրում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիա - Ռուսաստան հանդիպումը երկրորդ անգամ դադարեցվել էր 68-րդ րոպեին, երբ «Կրասնոդարի» ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չէր կարողացել անվրեպ իրացրնել 11 մետրանոց հարվածը, ինչից հետո ֆանատները տրիբունայից խաղադաշտ էին նետել տարբեր իրեր եւ բախում էր տեղի ունեցել 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Սկզբնամասում էլ երկրպագուներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին, ինչից հետո խաղը դադարեցվել էր, իսկ դարպասապահը տեղափոխվել էր հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս