01:42  ,  28 մարտի, 2015

Եվրո-2016. Իսպանիայի եւ Անգլիայի հաղթանակներն ու Իբրահիմովիչի 3 միավորանոց դուբլը

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում Իսպանիայի հավաքականը C խմբում նվազագույն հաշվով հաղթեց Ուկրաինային: Սեւիլիայում կայացած խաղի հենց մեկնարկից իսպանացիներն ունեին մեծ առավելություն եւ մեկնարկային 10 րոպեներին կարող էին խփել 2-3 գոլ: 28-րդ րոպեին հաշիվը բացեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում գոլը միակն էր այս խաղում: Ընդմիջումից հետո ուկրաինացիներն ունեցան մի քանի գոլային պահեր, իսկ իսպանացիները կարծես խաղում էին ուժերը խնայելով:

C խմբի առաջատար Սլովակիան սեփական խաղադաշտում 3:0 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգին՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Սլովակներն ունեն 15 միավոր, իսպանացիները՝ 12, ուկրաինացիները՝ 9:

E խմբում ընդգրկված անգլիացիները տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիտվայի դարպասը, իսկ Շվեդիայի հավաքականը Զլատան Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մոլդովայի նկատմամբ: Լոնդոնյան խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Հարի Քեյնը, ով նորամուտն էր նշում Անգլիայի հավաքականի կազմում:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ 

Իսպանիա - Ուկրաինա՝ 1:0

Ալվարո Մորատա, 28  

Սլովակիա - Լյուքսեմբուրգ՝ 3:0

Ադամ Նեմեց, 10, Վլադիմիր Վեյս, 21, Պետեր Պեկարիկ, 40

Մակեդոնիա - Բելառուս՝ 1:2

Ալեքսանդր Տրայկովսկի, 9 – Տիմոֆեյ Կալաչեւ, 44, Սերգեյ Կորնիլենկո, 82

խումբ

Անգլիա - Լիտվա՝ 4:0

Ուեյն Ռունի, 6, Դանի Ուելբեկ, 45, Ռահիմ Սթերլինգ, 58, Հարի Քեյն, 73

Սլովենիա - Սան Մարինո՝ 6:0

Յոսիպ Իլիչիչ, 10, Կեւին Կամպլ, 49, Անդրազ Ստրումա, 50, Միլեւոյե Նովակովիչ, 52, Դեյան Լազարեւիչ, 73, Բրանկո Իլիչ, 88

Շվեյցարիա - Էստոնիա՝ 3:0

Ֆաբիան Շեր, 17, Գրանիտ Ջակա, 27, Հարիս Սեֆերովիչ, 80

խումբ

Լիխտենշտեյն - Ավստրիա՝ 0:5

Մարտին Հարնիկ, 14, Մարկ Յանկո, 16, Դավիդ Ալաբա, 63, Զլատկո Յունուզովիչ, 74, Մարկո Արնաուտովիչ, 90

Մոլդովա - Շվեդիա՝ 0:2

Զլատան Իբրահիմովիչ, 46, 84 (11մ.)

Հեռացում՝ Անդրեաս Գրանկվիստ, 90 (Շվեդիա)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս