00:37  ,  28 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտո Կարլոսին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսին շնորհակալություն է հայտնել գովեստի խոսքերի համար: Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ հղած տեսաուղերձում խոսել էր նաեւ Մխիթարյանի մասին:

«Լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսին շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի եւ բարձր գնահատականի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտո Կարլոսը եւս պետք է ներկա լիներ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին, սակայն Թուրքիայում մարզչական աշխատանք կատարող բրազիլացին չի կարողանա ժամանել Երեւան: Աշխարհի եւ ԽՍՀՄ-ի հավաքականների միջեւ խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում