00:14  ,  28 մարտի, 2015

Չեռնոգորիա - Ռուսաստան խաղը դադարեցվել է, Ակինֆեեւը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը դադարեցվել է հենց սկզբնամասում:

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող հանդիպման առաջին րոպեին ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին: Դարպասապահը խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով եւ տեղափոխվել է հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նրա ուղղությամբ ծխագլան նետած երկրպագուն անմիջապես ձերբակալվել է, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հանդիպման գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը թիմերին տարել է հանդերձարան: Քիչ անց խաղը կշարունակվի, սակայն Չեռնոգորիայի լուրջ պատիժ է սպառնում:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով