00:09  ,  28 մարտի, 2015

Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում մարտի 27-ին մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում: «Խարլամպիեւի հուշամրցաշարին» այս տարի մասնակցում են 35 երկրների մոտ 300 մարզիկներ, իսկ Հայաստանը ներկայացել է ուժեղագույն կազմով:

Մրցաշարի առաջին օրն Աշոտ Դանիելյանը չեմպիոն է հռչակվել 90 կգ քաշային կարգում, իսկ 52 կգ քաշային Վահե Օթարյանը գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի, փոխանցում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում