21:27  ,  27 մարտի, 2015

«Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել Կասիլյասին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամռանը հրաժեշտ տալ դարպասապահ Իկեր Կասիլյասին, որի պայմանագիրը մինչեւ 2017 թվականն է։ Կասիլյասը չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ, իսկ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու դեպքում, «Ռեալը» պարտավոր է նրան վճարել 22 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։ Կասիլյասի ներկայացուցիչները պահանջում են եւս 3,5 միլիոն եվրո, քանի որ պայմանագրի խզման մասին լուրը եղել է անսպասելի եւ չեն հասցրել բանակցել այլ ակումբների հետ։

Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է Կասիլյասի փոխարեն գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում