21:17  ,  27 մարտի, 2015

«Ռեալի» ֆուտբոլիստների վրա հարձակված ֆանատները պատժվել են

Սպորտում բռնության, ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության դեմ պայքարի իսպանական կոմիտեն պատժել է Մադրիդի «Ռեալի» երեք երկրպագուներին, որոնք «Էլ Կլասիկոյից» հետո Արքայական ակումբի մարզաբազայի մուտքի մոտ հարձակվել էին «Ռեալի» խաղացողներ Բեյլի եւ Խեսեի ավտոմեքենաների վրա, նաեւ անպատվել էին Ռամոսին, որն արգելակել էր եւ փորձել էր պատասխանել, հաղորդում է football-espana-ն։

Նրանք տուգանվել են 3001 եվրոյով եւ զրկվել են կես տարի որեւէ մարզական միջոցառում այցելելու իրավունքից։

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» պարտվել էր 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում