20:07  ,  27 մարտի, 2015

Չավին՝ Քաթարի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Քաթարում դիտարկվում է այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու, հաղորդում է AS-ը։ 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի է ունենալու Քաթարում, եւ այդ երկրի ֆուտբոլային ղեկավարությունը փնտրում է անվանի մասնագետի, ով կպատրաստի թիմին աշխարհի առաջնությանը։ Քաթարի թիմն ազատ է ընտրական մրցաշարից։ 

Հիշեցնենք, որ Չավին կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Սադ» ակումբում։ Ֆուտբոլիստը երեք տարվա (եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագիր է կնքել եւ կատալոնական ակումբից կհեռանա ամռանը։ Չավիի տարեկան աշխատավարձը կլինի 10 միլիոն եվրո։

35-ամյա Չավին մտադիր է Քաթարում ստանալ նաեւ մարզչական արտոնագիր։ Բացի այդ, նա կլինի այդ երկրում գործող Aspire ֆուտբոլային ակադեմիայի խորհրդականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում