17:48  ,  27 մարտի, 2015

Լոնդոնի «Տոտենհեմի» ռեկորդային հասույթը

Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ռեկորդային հասույթի մասին. 2013-2014 թվականների մրցաշրջանում՝ 180,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի հասույթն աճել է 22 տոկոսով, հաղորդում թիմի կայքը։

Ոչ մարզական գործարքներից շահույթը աճել է 23,4 միլիոն ֆունտ ստերլինգով՝ հասնելով 36 միլիոնի։ Հետհարկային ընդհանուր շահույթը կազմել է 65,3 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ակումբի ակտիվները հասել են 183,7 միլիոն ֆունտի։ 2013-ին՝ 78,4 միլիոն էին։

Անգլիայի անցած առաջնությունում «Տոտենհեմը» գրավել է 6-րդ տեղը։ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական թիմը 91 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալին» վաճառեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում