17:22  ,  27 մարտի, 2015

Գրիգորի Մկրտչյանը հետմահու արժանացել է ռուսական հոկեյի Փառքի սրահի մատանու

1956թ. օլիմպիական չեմպիոն, տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Գրիգորի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է ռուսաստանյան հոկեյի Փառքի սրահի մատանիով, հաղորդում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Անվանական մատանին ստացել է Գրիգորի Մկրտչյանի որդին՝ Նիկիտան։

Գրիգորի Մկրտչյանը մահացել է 2003 թվականին 78 տարեկանում։ Նա եղել է նաեւ ԽՍՀՄ 9-ակի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն։ Գրիգորի Մկրտչյանը եղել է ԽՍՀՄ հավաքականի առաջին դարպասապահն ու հոկեյի խորհրդային դարպասապահական դպրոցի հիմնադիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում