16:48  ,  27 մարտի, 2015

Պոդոլսկի. Պաշտպաններին կարող եմ հաղթել, իտալական մամուլին՝ ոչ

Իտալիայում ինչպես էլ խաղամ, միեւնույն է՝ ինձ քննադատում են, դժգոհել է Միլանի «Ինտերի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, հաղորդում է sport1.de-ն։

«Կան երեւույթներ, որոնց հետ ես ոչինչ չեմ կարող անել։ Իտալական մամուլը ոչ մի կերպ չի ցանկանում տեսնել դրական փոփոխություններն իմ խաղում։ Ձգտում եմ ուշադրություն չդարձնել դրան։ Ես կարող եմ հաղթել բոլոր պաշտպաններին, բայց իտալական մամուլին՝ չեմ կարող։ Լավ է, որ մարզիչն ու ակումբակիցներս ինձ աջակցում են։ Չեմ պատրաստվում հանձնվել։ 29 տարեկանը ֆուտբոլիստի համար ծաղկման տարիք է»,- ասել է Լուկաս Պոդոլսկին։

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», եւ նա վարձակալությամբ է խաղում իտալական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում