16:04  ,  27 մարտի, 2015

Հայաստանի հավաքականը մեկնել է Ալբանիա

Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնել է Ալբանիա, հաղորդում է ՀՖՖ կայքը: Մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին, Եվրոպայի  առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային թիմը Էլբասան քաղաքում կմրցի ալբանացիների հետ հետ:

Մարտի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին, «Էլբասան Արենայի» մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը։

Հայաստանի հավաքականն Ալբանիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան)

Գեւորգ Կասպարով («Միկա»)

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա)

Ռոբերտ Արզումանյան («Ամկար», Ռուսաստան)

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան)

Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա)

Լեւոն Հայրապետյան («Փյունիկ»)

Տարոն Ոսկանյան («Փյունիկ»)

Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)

Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան («Դինամո» Մինսկ, Բելառուս)

Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա) 

Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան («Կերկիրա», Հունաստան)

Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան)

Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա)

Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա)

Զավեն Բադոյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)

Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով