15:51  ,  27 մարտի, 2015

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է գնել Մարկո Ռոյսին

Լոնդոնի «Արսենալը» Թեո Ուոլքոտին փոխարինելու համար դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Մարկո Ռոյսի թեկնածությունը, հաղորդում է Daily Mail-ը։

26-ամյա Ուոլքոտի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2016-ին, սակայն ֆուտբոլիստն այն երկարաձգելու համար պահանջում է աշխատավարձի բարձրացում։ Կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։ Անգլիական ակումբը կփորձի ամռանը վաճառել Ուոլքոտին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում