13:11  ,  27 մարտի, 2015

Ռոնալդուն «փաթեթավորել» է թիմակցի ավտոմեքենան (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է Պորտուգալիայի հավաքականում իր թիմակից Ռիկարդո Կուարեժմայի հետ:

Պորտուգալիայի հավաքականի ավագը փաթեթավորել է «Պորտուի» կիսապաշտպանի մեքենան, որի վրա պատկերել է իր՝ CR7 ապրանքանիշի տարբերանշանը: Կուարեժմայի ավտոմեքենան նմանվել է Ռոնալդուի խաղակոշիկին, գրում է Daily Mail-ը:

Այս օրերին պորտուգալացիները նախապատրաստվում են Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա մարտի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում