12:10  ,  27 մարտի, 2015

Մեսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումը եւ կարող է չմասնակցել առաջիկա խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բաց է թողել ԱՄՆ-ում հավաք անցկացնող Արգենտինայի հավաքականի մարզումը, գրում է Goal.com-ը:

27-ամյա արգենտինացին վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում, որում կատալոնացիները հաղթել էին 2:1 հաշվով: Նախապես ենթադրվում էր, որ վնասվածքը լուրջ չէ, սակայն կարող է լինել հակառակը:

Այժմ Մեսին աշխատում է մարզասրահում, սակայն նրա մասնակցությունը հարցականի տակ է Սալվադորի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը կկայանա մարտի 29-ին ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս