11:26  ,  27 մարտի, 2015

Լեգենդների մեծարումն ու Ֆրանսիա - Բրազիլիա խաղի լավագույն լուսանկարները

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած Ֆրանսիա – Բրազիլիա ընկերական հանդիպումից առաջ մեծարեց այն ֆուտբոլիստներին, ովքեր 100-ից ավելի խաղ են անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Մարտի 26-ին նման պատվի արժանացան Զինեդին Զիդանը, Պատրիկ Վիեյրան, Թիերի Անրին, Մարսել Դեսաին եւ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ով նախկին թիմակիցների հետ դուրս չեկավ խաղադաշտ: Մեծարման երեկոյին հրավիրված էր եղել նաեւ Լիլիան Թյուրամը, ով զբաղվածության պատճառով չի կարողացել ժամանել:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ֆրանսիացիների նկատմամբ: Ֆրանսիայում տեղի ունեցած օդային աղետի պատճառով խաղը սկսվեց լռության րոպեով:

Ֆոտո՝ Mirror

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում