10:42  ,  27 մարտի, 2015

Ռոման Բերեզովսկու կանխատեսումը Չեռնոգորիա - Ռուսաստան խաղի վերաբերյալ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կանխատեսում է արել Չեռնոգորիա – Ռուսաստան Եվրո-2016-ի ընտրական խաղի վերաբերյալ:

«Կգրանցվի 1:1 հաշիվը: Չեռնոգորիան շատ մարտունակ թիմ է, հատկապես՝ տանը: Ցանկացած մրցակցի համար շատ բարդ է 3 միավոր տանել Պոդգորիցայից: Կարծում եմ՝ խաղը կավարտվի ոչ ոքի»,- 40-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Մարտի 27-ին կայանալիք Չեռնոգորիա – Ռուսաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով