00:28  ,  27 մարտի, 2015

Կոլումբիայի եւ Կոտ դ՝Իվուարի հավաքականների հաղթանակով

Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականն ընկերական խաղում խոշոր հաշվով առավելության է հասել Բահրեյնի հավաքականի նկատմամբ: Բահրեյնում կայացած խաղն ավարտվել է 6:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Կոտ դ՝Իվուարի հավաքականը Աբիջանում (Կոտ դ՝Իվուար) անցկացված խաղում ընդունել է Անգոլայի թիմին եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Ընկերական հանդիպում

Կոտ դ՝Իվուար - Անգոլա՝ 2:0

Վիերա, 24, Կալու, 89, 11մ

Բահրեյն - Կոլումբիա՝ 0:6

Բակա, 15, Ֆալկաո, 32, 36, Ռամոս, 59, Մոխիկա, 79, Ռենտերիա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում