20:49  ,  26 մարտի, 2015

Չավին երեք տարվա պայմանագիր է կնքել Քաթարի «Ալ Սադի» հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Սադ» ակումբում։ Ֆուտբոլիստը երեք տարվա (եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագիր է կնքել եւ կատալոնական ակումբից կհեռանա ամռանը, հաղորդում է AS-ը։ Չավիի տարեկան աշխատավարձը կլինի 10 միլիոն եվրո։

35-ամյա Չավին մտադիր է Քաթարում ստանալ նաեւ մարզչական արտոնագիր։ Բացի այդ, նա կլինի այդ երկրում գործող Aspire ֆուտբոլային ակադեմիայի խորհրդականը։

Հիշեցնենք, որ 2012-2014 թվականներին «Ալ Սադում» հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս