21:17  ,  26 մարտի, 2015

Nr-gazeta. Անհնար է պատկերացնել «Վոլգայի» հարձակումն առանց Արթուր Սարկիսովի

Նիժնի Նովգորոդի nr-gazeta.ru կայքն անդրադարձել է «Վոլգայի» եւ Հայաստանի հարձակվող Արթուր Սարկիսովին։

«Հայաստանի հավաքականի հարձակվողը ձմեռային դադարից հետո առայժմ գոլի հեղինակ չի դարձել, սակայն հենց նա է «Վոլգայի» գլխավոր ստեղծագործողը։ Նա եղել է բազմաթիվ գոլային պահերի հեղինակ, մասնակցել է գրեթե բոլոր արդյունավետ գրոհներին։ Թղթի վրա «Վոլգան» ունի ռոտացիայի հնարավորություն, սակայն առանց Սարկիսովի հնարավոր չէ պատկերացնել թիմի հարձակման գիծը»,- գրում է Nr-gazeta-ն։

«Երկրպագուները Արթուր Սարկիսովին պարբերաբար ճանաչում են «Վոլգայի» լավագույն խաղացող, այս գարնանը եւս մեր հարձակվողն ապացուցում է, որ արժանի է թիմի առաջատարի կոչմանը։ Ափսոս, որ Հայաստանի հավաքականի հանդիպման պատճառով նա բաց կթողնի ակումբի հաջորդ խաղը։ Դրսեւորվելու հնարավորություն կունենան մեր մյուս հարձակվողները»,- նշել է «Վոլգայի» մամուլի քարտուղար Սերգեյ Կոզունովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում