19:42  ,  26 մարտի, 2015

«Լացիոյի» դարպասապահ. Հայաստանի հավաքականը շատ վտանգավոր մրցակից է

Հայաստանի հավաքականի ուժեղագույն գիծը հարձակումն է, ասել է Հռոմի «Լացիոյի» եւ Ալբանիայի հավաքականի դարպասապահ Էտրիտ Բերիշան։

«Մեզ սպասվում է հանդիպում շատ վտանգավոր մրցակցի հետ։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ ինչքան հնարավոր է քիչ սխալներ թույլ տանք։ Կձգտեմ հոգեբանորեն լավ տրամադրվել խաղին եւ անառիկ պահել դարպասը։ Վստահ եմ, որ եթե ամբողջ ուժով խաղանք, ապա կվաստակենք երեք միավոր»,- Բերիշայի խոսքը մեջբերում է panorama-sport.com-ը։

Եվրոպայի առաջնության Ալբանիա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով