18:46  ,  26 մարտի, 2015

Անսի Անգոլի. Ադրբեջանում բոլորը կաջակցեն Ալբանիայի հավաքականին

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի լարված հարաբերությունները՝ առաջիկա խաղի ժամանակ Ադրբեջանում բոլորը կաջակցեն Ալբանիայի թիմին, ասել է «Ղարաբաղի» եւ Ալբանիայի հավաքականի պաշտպան Անսի Անգոլին։

«Հայաստանի դեմ խաղից առաջ ճնշում չեմ զգում։ Մենք պատրաստ ենք 100 տկոս ջանք գործադրել եւ հույս ունենք, որ հաղթանակ կտանենք։ Հայաստանի նկատմամբ հաղթանակ տանելու համար մեզ խոստացել են պարգեւավճար»,- Անգոլիի խոսքը մեջբերում է panorama-sport.com-ը։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով