01:16  ,  25 մարտի, 2015

Դիեգո Սիմեոնե. Ես «Աթլետիկոյում» տեսնում եմ ուժեղ եւ նպատակասլաց մարդկանց

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իսպանական ակումբի հետ համագործակցությունը շարունակելու մասին որոշումը:

«Ակումբը հերթական անգամ վստահություն ցուցաբերեց մեր մարզչական շտաբին, որը շատ արդյունավետ է աշխատում: Այդ կայունությունը օգնում է թիմին առաջադիմել եւ աճել: Շնորհակալ եմ ղեկավարությանը, ակումբի աշխատակիցներին, խաղացողներին, հեռացած ֆուտբոլիստներին: Առանց այդ համագործակցության, ջանքերի, վստահության եւ գիտելիքների մենք չէինք հասնի այս պահին: Ես վստահ եմ իմ ընտրությանը, քանի որ համոզված եմ, որ ակումբը շարունակելու է աճել: Ես տեսնում եմ ուժեղ եւ նպատակասլաց մարդկանց, որոնք ամեն օր ցանկանում են անել ամեն ինչ այդ աճի համար»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է «Աթլետիկոյի» կայքը:

44-ամյա Սիմեոնեն Իսպանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնում կմնա մինչեւ 2020 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում